Ռուս խաղաղապահներն Արցախում հրաձգությամբ զորավարժություններ են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i164032-Ռուս_խաղաղապահներն_Արցախում_հրաձգությամբ_զորավարժություններ_են_անցկացրել
Զորավարժություններին ներգրավված էր շուրջ 10 միավոր մարտական և հատուկ տեխնիկա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2022 08:00 Asia/Tehran
  • Ռուս խաղաղապահներն Արցախում հրաձգությամբ զորավարժություններ են անցկացրել

Զորավարժություններին ներգրավված էր շուրջ 10 միավոր մարտական և հատուկ տեխնիկա։

Ռուս խաղաղապահները ԼՂ զորավարժարանում վարժանքներ են անցկացրել հրաձգային զինատեսակներով և ԲՏՌ-82Ա հաստիքային սպառազինություններով։

«Տանկոդրոմի մայրուղու վրա զրահամեքենաների անձնակազմերը նորմատիվներ են մշակել վարման վերաբերյալ, տեղանքում բարձր արագություններով արգելքներ են հաղթահարել և կատարել կրակային վարժություններ ԲՏՌ-82Ա հաստիքային սպառազինությունից մեկական և խմբային թիրախներով», – ասել են գերատեսչությունից։

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները նաև հրաձգային զենքից կրակային պատրաստության վարժանքներ են կատարել։

Զորավարժություններին ներգրավված էր շուրջ 10 միավոր մարտական և հատուկ տեխնիկա։

ԼՂ 27 դիտակետերում խաղաղապահները իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկում են իրականացնում։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: