Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2402 նոր դեպք. մահացել է 14 քաղաքացի
https://parstoday.ir/hy/news/armenia-i164088-Հայաստանում_հաստատվել_է_կորոնավիրուսով_վարակվելու_2402_նոր_դեպք._մահացել_է_14_քաղաքացի
Հայաստանում փետրվարի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2402 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 404 805 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2022 08:31 Asia/Tehran
  •  Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2402 նոր դեպք. մահացել է 14 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2402 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 404 805 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2819 020 վերջին մեկ օրում` 7249 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 24807 պացիենտ: Մեկ օրում նվազել է 2022-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 370 272 անձ` վերջին մեկ օրում 4610 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 8157 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1569 է: