Հայաստանի տնտեսությունը աշխուժացման նշաններ է ցույց տալիս. Եվրասիական փորձագիտական ակումբ
Նախորդ տարի հայ գործարարների գործադրած աննկարագրելի ջանքերը էապես նպաստել են 2020-ի տնտեսական մեծ անկումից հետո Հայաստանի տնտեսության վիճակի շտկմանն ու վերականգնողական աճի արձանագրմանը:
«Արմենպրես»-ի այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը՝ ներկայացնելով Հայաստանի տնտեսության վիճակի մասին Եվրասիական փորձագիտական ակումբի նոր ուսումնասիրության արդյունքները:Փորձագիտական ակումբը իր առաջատար տնտեսագետների ուժերով նոր՝ արդեն 7-րդ ուսումնասիրությունն է ներկայացրել Հայաստանի տնտեսության վիճակի մասին՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) ՀՀ անդամակցության համատեքստում:Մասնավորապես, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը իր հետազոտությամբ պարզել է, որ 2020 թվականի 8 տոկոսանոց ծանր անկումից հետո Հայաստանի տնտեսությունը աշխուժացման նշաններ է ցույց տալիս:
Ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի խոսքով՝ Մանասերյանը առանձնացնում է 4 հիմնական գործոն, որոնք նպաստել են 2021 թվականի 5,8% տնտեսական աճին: Դրանցից առաջինը հայ գործարարի գործադրած ջանքերն են:
civic.am