Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 695 նոր դեպք. մահացել է 19 քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 407 հազար 74 դեպք, որից 375 հազար 612-ը`առողջացած, 8186-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 հազար 702 բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 4245 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 695 նոր դեպք, առողջացել է 2306 քաղաքացի, արձանագրվել է մահվան 19 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 828 հազար 454-ի:
https://armenpress.am/arm/news/1075484.html
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio