Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները աշխատում են բնականոն ռեժիմով. ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i164308-Ուկրաինայում_ՀՀ_դիվանագիտական_ներկայացուցչությունները_աշխատում_են_բնականոն_ռեժիմով._ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ուշադիր հետևում է Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2022 14:37 Asia/Tehran
  • Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները աշխատում են բնականոն ռեժիմով. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ուշադիր հետևում է Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով` մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վահան Հունանյանը:

araratnews.am