ՌԴ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձ կկատարեն ԼՂ հարցին
https://parstoday.ir/hy/news/armenia-i164348-ՌԴ_ԱԳ_նախարարն_ու_ԵԱՀԿ_գործող_նախագահն_անդրադարձ_կկատարեն_ԼՂ_հարցին
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում փետրվարի 15-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ, որը ՌԴ կժամանի որպես ԵԱՀԿ գործող նախագահ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2022 08:03 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձ կկատարեն ԼՂ հարցին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում փետրվարի 15-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ, որը ՌԴ կժամանի որպես ԵԱՀԿ գործող նախագահ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ԵԱՀԿ-ի ընթացիկ խնդիրներն անվտանգության երեք ուղղություններով՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և հումանիտար: Անդրադարձ կկատարվի 2022 թվականին կազմակերպության աշխատանքի պլաններին։

Ենթադրվում է, որ կքննարկվի ԵԱՀԿ աջակցության հարցն՝ ուղղված արևելյան Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորմանը, ինչպես նաև Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան քննարկումներում կազմակերպության միջնորդությունը, Բալկաններում և Կենտրոնական Ասիայում նրա գործունեությունը:

Երկու երկրների քննարկման առանցքում նաև ռուս-լեհական հարաբերություններին վերաբերող հարցերն են: