Հայկական կողմը կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i164356-Հայկական_կողմը_կրակ_չի_բացել_ՊՆ_ն_հերքում_է_Ադրբեջանի_տարածած_լուրը
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2022 08:29 Asia/Tehran
  • Հայկական կողմը կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ Ադրբեջանն այսօր հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 15-ին կրկին ապատեղեկատվություն է տարածել՝ պնդելով, թե փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ»,- նշված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նշում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

https://armeniasputnik.am/20220215/hajkakan-kvoghmy-krak-chi-bacel-pn-n-herqum-e-adrbejanin-38695096.html