Պլանավորվում է Ադրբեջանի պատգամավորների այցը Երևան Եվրանեսթի նիստին մասնակցելու համար
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերին, որոնք տեղի են ունենալու Երևանում, պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը ՀՀ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Նիստերը կայանալու են փետրվարի 21-22-ին։
Դրանց կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ:
Մշտական հանձնաժողովների նիստերը հեռարձակվելու են առցանց:
Փետրվարի 22-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում տեղի է ունենալու Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ճեպազրույցը:
Նշենք, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը հիմնվել է 2003 թվականին Եվրոպական հանձնաժողովի կողմից` որպես Արևելյան գործընկերության բաղկացուցիչ մաս։
armeniasputnik.am