Հայ և ռուս օդագնացները համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ 35 ժամ մնալով օդում
https://parstoday.ir/hy/news/armenia-i164658-Հայ_և_ռուս_օդագնացները_համաշխարհային_ռեկորդ_են_սահմանել_35_ժամ_մնալով_օդում
Հայաստանի օդագնացության ֆեդերացիայի ղեկավար Նաիրի Բարսեղյանը Ռուսաստանի ավիացիայի ֆեդերացիայի անդամ Սերգեյ Բաժենովի հետ միասին համաշխարհային ռեկորդ է սահմանել AX-9 դասի օդագնացով օդում գտնվելու տևողության առումով։ Այս մասին Բարսեղյանը հայտնել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2022 15:11 Asia/Tehran
  • Հայ և ռուս օդագնացները համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ 35 ժամ մնալով օդում

Հայաստանի օդագնացության ֆեդերացիայի ղեկավար Նաիրի Բարսեղյանը Ռուսաստանի ավիացիայի ֆեդերացիայի անդամ Սերգեյ Բաժենովի հետ միասին համաշխարհային ռեկորդ է սահմանել AX-9 դասի օդագնացով օդում գտնվելու տևողության առումով։ Այս մասին Բարսեղյանը հայտնել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Թռիչքը սկսվել է փետրվարի 16-ի առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում, մեկնարկը տրվել է Օրենբուրգ քաղաքից։

«Հպարտ եմ ոչ թե նրանով, որ համաշխարհային ռեկորդ եմ սահմանել, այլ այն, որ մեր երկիրը ընդգրկվելու է ավիացիոն սպորտաձևի պատմության մեջ»,- ասել է Բարսեղյանը։

Թռիչքը տևել է 35 ժամ, ինչից հետո տղամարդիկ բարեհաջող վայրէջք են կատարել։

Բարսեղյանն ու Բաժենովը ռեկորդին նախապատրաստվել են վերջին մի քանի տարիներին։

Նախորդ ռեկորդը գրանցվել է 2016 թվականի հունվարի 25-ին. Իվան Մենյայլոն ու Ֆյոդր Կոնյուխովը օդում մնացել էին 32 ժամ 20 րոպե։

armeniasputnik.am