Հայ և ռուս զինվորականները ոչնչացրել են պայմանական օդային թիրախներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i164684-Հայ_և_ռուս_զինվորականները_ոչնչացրել_են_պայմանական_օդային_թիրախներին
Օդաչուները տարբեր արագություններով 50-ից մինչև 6 հազար մետր բարձրությունների վրա գործել են բարդ եղանակային պայմաններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2022 07:39 Asia/Tehran
  • Հայ և ռուս զինվորականները ոչնչացրել են պայմանական օդային թիրախներին

Օդաչուները տարբեր արագություններով 50-ից մինչև 6 հազար մետր բարձրությունների վրա գործել են բարդ եղանակային պայմաններում:

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Էրեբունի ռուսական ավիացիոն ռազմակայանի օդաչուներն ու Հայաստանի հարավային ռազմական օկրուգի ՀՕՊ-ի զենիթային ստորաբաժանումները Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների հետ համատեղ ուսումնական առաջադրանքներ են կատարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը:

«Օդային տարածքի պահպանության մարտական հերթապահություն իրականացնելու գործողություններ են մշակել ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողները։ Հերթափոխների ուսումնավարժական թռիչքներն իրականացվել են 50-ից մինչև 6 հազար մետր բարձրության վրա՝ տարբեր արագություններով ճանաչման չմիացված համակարգերով», - նշված է հաղորդագրության մեջ:

 

Նշվում է, որ ուսումնական պարապմունքների ընթացքում մշակվել են պայմանական օդային թիրախների հայտնաբերման ու որսալու գործողությունները:

Զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ՀՌՕ միավորման տեղակայման շրջանում օդային սահմանների ու ստորաբաժանումների պաշտպանությանը: Զինծառայողները խնդիրներ են կատարել բարդ եղանակային պայմաններում՝ առատ տեղումներ, սաստիկ քամիներ, ինչպես նաև ջերմաստիճանի տատանումներով բարձրլեռնային տեղանքում:

https://armeniasputnik.am/20220218/haj-ev-rus-zinvvorakannery-vochnchacrel-en-pajmanakan-odajin-tirakhnerin-38812543.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio