Եվրանեսթի նիստին Երևան կժամանեն 2 ադրբեջանցի պատգամավոր
https://parstoday.ir/hy/news/armenia-i164920-Եվրանեսթի_նիստին_Երևան_կժամանեն_2_ադրբեջանցի_պատգամավոր
«Եվրանեսթի» նիստին կմասնակցեն Արևելյան գործընկերության և Եվրախորհրդարանի երկրների խորհրդարանների պատգամավորները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2022 08:26 Asia/Tehran
  • Եվրանեսթի նիստին Երևան կժամանեն 2 ադրբեջանցի պատգամավոր

«Եվրանեսթի» նիստին կմասնակցեն Արևելյան գործընկերության և Եվրախորհրդարանի երկրների խորհրդարանների պատգամավորները:

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին Երևան կժամանեն ադրբեջանցի պատգամավորներ Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Միլի Մեջլիսի հասարակայնության հետ կապերի և մամուլի բաժինը։

Փետրվարի 22-ին Երևանում տեղի կունենան «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի կոմիտեի նիստերը:

Նշենք, որ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել պատվիրակություն ուղարկել Երևան, սակայն ինքը չի կարող միանշանակ պնդել, որ այցը կկայանա:

Հայկական ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում երկխոսություն վարել ադրբեջանցի պատգամավորների հետ։

Արևելյան գործընկերության երկրները ռոտացիայով իրենց մոտ անցկացնում են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստերը։ Հիմա հերթը հասել է Երևանին։

https://armeniasputnik.am/20220221/evranesti-nistin-erevan-kzhamanen-2-adrbejanci-patgamavvor-38905665.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio