Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 753 նոր դեպք. մահացել է 16 քաղաքացի
https://parstoday.ir/hy/news/armenia-i165010-Հայաստանում_հաստատվել_է_կորոնավիրուսի_753_նոր_դեպք._մահացել_է_16_քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 416 հազար 510 դեպք, որից 394 հազար 155-ը`առողջացած, 8354-ը` մահվան ելքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2022 08:32 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 753 նոր դեպք. մահացել է 16 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 416 հազար 510 դեպք, որից 394 հազար 155-ը`առողջացած, 8354-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 հազար 408 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Մեկ օրում կատարվել է 5588 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 753 նոր դեպք, առողջացել է 2075 քաղաքացի, արձանագրվել է մահվան 16 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 870 հազար 459-ի: