Քննարկվում է հայ–թուրքական հաշտեցման փաստաթուղթ. Սաղաթելյանը` սպասվող հանդիպման մասին
Հայ–թուրքական հարաբերությունների օրակարգում կա փաստաթուղթ, որի շուրջ բանակցությունները հանրությունից գաղտնի են պահվում։ Այսօր լրագրողների հետ զրույցում, Ռուբինյան–Քըլըչ վաղվա հանդիպմանն ընդառաջ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Մինչդեռ, եթե բանակցությունները շարունակվում են, ընդդիմադիր գործչի մեկնաբանմամբ դա նշանակում է, որ քննարկվում է հայ-թուրքական հաշտեցման փաստաթուղթ, որում ոտնահարված են լինելու Հայաստանի շահերը և հրապարակային կամ գաղտնի կերպով արտացոլված են լինելու Թուրքիայի նախապայմանները։
Հիշեցնենք` վաղը` փետրվարի 24-ին` Վիեննայում նախանշված է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը։
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում, հունվարի 14-ին։
armeniasputnik.am