Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի դեպքերի կայուն նվազում է նկատվում
Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի դեպքերի կայուն նվազում է նկատվում: Կառավարության նիստին այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Երեկ թեստավորվել է 4759 քաղաքացի, նոր դեպքերը 946 են, ունենք 24 մահ: Այս պահին Հայաստանում շրջանառվում են «Օմիկրոն»-ի BA.1 և BA.2 ենթաշտամները: Ամեն շաբաթ ընտրանքային հետազոտություններ ենք իրականացնում և, կարծես, «Դելտա» շտամը իսպառ դուրս է մղվել «Օմիկրոն» շտամի ազդեցության ներքո»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ «Օմիկրոն» շտամով վարակվելու դեպքում քաղաքացիները ավելի հեշտ են հաղթահարում վիրուսը, բայց, միևնույն է, գրանցվել են մահվան դեպքեր:
Նախարարն անհրաժեշտ է համարում զգոնությունը պահպանելը և հատկապես տարեց քաղաքացիների և խրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների պատվաստումները օր առաջ կազմակերպելը:
Նախարարի խոսքով` առաջիկայում հիվանդանոցներում կմեկնարկի մահճակալների կրճատման գործընթաց:
yerevanlur.am/