Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի դեպքերի կայուն նվազում է նկատվում
https://parstoday.ir/hy/news/armenia-i165126-Վերջին_շաբաթների_ընթացքում_կորոնավիրուսի_դեպքերի_կայուն_նվազում_է_նկատվում
Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի դեպքերի կայուն նվազում է նկատվում: Կառավարության նիստին այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2022 13:50 Asia/Tehran
  • Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի դեպքերի կայուն նվազում է նկատվում

Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի դեպքերի կայուն նվազում է նկատվում: Կառավարության նիստին այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Երեկ թեստավորվել է  4759 քաղաքացի, նոր դեպքերը 946 են, ունենք 24 մահ: Այս պահին Հայաստանում շրջանառվում են «Օմիկրոն»-ի BA.1 և BA.2 ենթաշտամները: Ամեն շաբաթ ընտրանքային հետազոտություններ ենք իրականացնում  և, կարծես,  «Դելտա»  շտամը իսպառ դուրս է մղվել «Օմիկրոն» շտամի ազդեցության ներքո»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ «Օմիկրոն» շտամով վարակվելու դեպքում քաղաքացիները ավելի հեշտ են հաղթահարում վիրուսը,  բայց, միևնույն է, գրանցվել են մահվան դեպքեր:

Նախարարն  անհրաժեշտ է համարում զգոնությունը պահպանելը և հատկապես տարեց քաղաքացիների և խրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների պատվաստումները օր առաջ կազմակերպելը:

Նախարարի խոսքով` առաջիկայում հիվանդանոցներում կմեկնարկի մահճակալների կրճատման գործընթաց:

yerevanlur.am/