Նիկոլ Փաշինյանը հասել է Ղազախստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i165186-Նիկոլ_Փաշինյանը_հասել_է_Ղազախստան
ՀՀ վարչապետը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2022 13:08 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը հասել է Ղազախստան

ՀՀ վարչապետը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Նուր-Սուլթանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Երմեկ Կիզատովը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Փետրվարի 24-ին տեղի է ունենալու խորհրդի նեղ կազմով, իսկ փետրվարի 25-ին՝ ընդլայնված կազմով նիստը: