Ի՞նչ տեսք կունենա Քաջարան–Ագարակ ճանապարհը. ներկայացրել է «Ճանապարհային դեպարտամենտը»
https://parstoday.ir/hy/news/armenia-i165284-Ի_նչ_տեսք_կունենա_Քաջարան_Ագարակ_ճանապարհը._ներկայացրել_է_Ճանապարհային_դեպարտամենտը
Հիմնադրամը ցույց է տվել, թե ինչպիսին կլինի «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի այդ հատվածը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2022 18:10 Asia/Tehran
  • Ի՞նչ տեսք կունենա Քաջարան–Ագարակ ճանապարհը. ներկայացրել է «Ճանապարհային դեպարտամենտը»

Հիմնադրամը ցույց է տվել, թե ինչպիսին կլինի «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի այդ հատվածը։

«Ճանապարհային դեպարտամենտը» ֆեյսբուքյան էջում ներկայացրել է, թե ինչ տեսք կունենա Քաջարան–Ագարակ ճանապարհը։

«Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կիլոմետրանոց հատվածի վերակառուցման նախագիծը ֆինանսավորվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանի պետական բյուջեի կողմից:

Նախագծով նախատեսվում է վերակառուցել 32 կմ երկարությամբ 2-րդ տեխնիկական կարգի ճանապարհահատված, որտեղ առավելագույն թույլատրելի արագությունը լինելու է 80կմ/ժ։

Որոշ մասեր անցնելու են գոյություն ունեցող ճանապարհով, որոշ հատվածներ կառուցվելու են նոր ծրագծով։ Ճանապարհը ներառելու է 18 կամուրջ և 3 թունել։

armeniasputnik.am