Պարենային անվտանգությունը կարող է նոր ներդրումային հնարավորություններ բացել. Վահան Քերոբյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i165372-Պարենային_անվտանգությունը_կարող_է_նոր_ներդրումային_հնարավորություններ_բացել._Վահան_Քերոբյան
Վահան Քերոբյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչին և պարենային անվտանգության փորձագետ Դաուդ Խանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2022 16:02 Asia/Tehran
  • Պարենային անվտանգությունը կարող է նոր ներդրումային հնարավորություններ բացել. Վահան Քերոբյան

Վահան Քերոբյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչին և պարենային անվտանգության փորձագետ Դաուդ Խանին։

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման հետ կապված հարցեր։

Վահան Քերոբյանը նշել է, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում պարենային անվտանգության հարցերին և տեղեկացրել, որ այդ կետն ամրագրված է կառավարության ծրագրի գործողությունների ծրագրում։ Էկոնոմիկայի նախարարը շեշտել է կլիմայական փոփոխությունների զգալի ազդեցությունը պարենամթերքի և սննդի շղթայի վրա, և այդ համատեքստում կարևորել ռազմավարության մշակումը։  Նա նաև տեղեկացրել է, որ բարձր է գնահատում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի դերն այդ կարևոր փաստաթղթի մշակման գործում և հայտնել իր պատրաստակամությունը՝ օժանդակել ոլորտում նորարարությունների, պարենային անվտանգությունը դեպի կայունություն տանելու  նոր ուղիներ փնտրելու գործում։

Վահան Քերոբյանը հավելել է, որ պարենային անվտանգությունը կարող է նաև նոր ներդրումային հնարավորություններ բացել, նպաստել առևտրի և արտահանման գործընթացի բարելավմանը։

Դաուդ Խանը ներկայացրել է ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում պարենային անվտանգության կարևորությունը։ 

news.am/