Հայ գործարարները ցանկանում են համագործակցել Իրանի բժշկական գիտելիքահենք ընկերությունների հետ
Առողջապահության ոլորտում Հայաստանի Առևտրի և տեխնոլոգիաների պատվիրակության ներկայացուցիչը հայտնել է, որ Երևանը ցանկանում է բժշկական սարքավորումների ոլորտում համագործակցել իրանական գիտելիքահենք ընկերությունների հետ և այս ոլորտում բավարարել Հայաստանի կարիքը:
Այսօր Թեհրանում տեղի ունեցավ Նորարարության և բարգավաճման հիմնադրամի ժողովը՝ Հայաստանի առևտրի և տեխնոլոգիաների պատվիրակության մասնակցությամբ:
Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Հայկ Քեջիկյանը Իրանի երկու նորարարական գործարան կատարած այցի մասին ասել է.«Այս երկու գործարաններում շատ բարձր տեխնոլոգիա նկատվեց բժշկական սարքավորումների ոլորտում, և մեզ անհրաժեշտ են բոլոր բժշկական սարքավորումները՝ Հայաստանում բժշկական սարքավորումների կարիքները բավարարելու համար»։
Առողջապահության ոլորտում Հայաստանի Առևտրի պատվիրակության ներկայացուցիչը նաև ասել է. «Իրանական գիտելիքահենք ընկերություններն իրենց արտադրանքը Հայաստան արտահանելու համար այս պահին գրանցման կարիք չունեն»։
Նորարարության և բարգավաճման հիմնադրամի հզորացման հարցերով տնօրեն Մարզիե Շավերդին նիստի ժամանակ ասել է. «Իրանում գործում են հազարից ավելի պետական և մասնավոր համալսարաններ, և բացի այդ համալսարաններից, ստեղծվել են նաև աճի կենտրոններ ու գիտատեխնոլոգիական պարկեր՝ նորարարությունը խրախուսելու նպատակով»: