ՀՀ նախագահի ընտրության հարցն ԱԺ-ում կքննարկվի առաջիկա քառօրյային
https://parstoday.ir/hy/news/armenia-i165462-ՀՀ_նախագահի_ընտրության_հարցն_ԱԺ_ում_կքննարկվի_առաջիկա_քառօրյային
ՀՀ նախագահի ընտրության հարցն ընդգրկված է առաջիկա քառօրյայում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2022 14:57 Asia/Tehran
  •  ՀՀ նախագահի ընտրության հարցն ԱԺ-ում կքննարկվի առաջիկա քառօրյային

ՀՀ նախագահի ընտրության հարցն ընդգրկված է առաջիկա քառօրյայում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

 Հայաստանի Ազգային ժողովը մարտի 1-ին կգումարի հերթական քառօրյա նիստերը:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը կամ 81 կողմ ձայն, իսկ քաղաքական մեծամասնությունն ընդամենը 71 մանդատ ունի:

Արդեն երկրորդ փուլում նախագահը ընտրվում է երեք հինգերորդով՝ այս դեպքում 64 ձայներով, եւ ՔՊ-ական պատգամավորների ձայները բավարարում են:

Ընդդիմադիր ուժերը նախագահի թեկնածու չեն ռաջադրել:

news.am