Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը կայցելի Երևան
https://parstoday.ir/hy/news/armenia-i165706-Իրանի_արդյունաբերության_հանքերի_և_առևտրի_նախարարը_կայցելի_Երևան
Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը մարտի 3-ին կայցելի Երևան՝ քննարկելու երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2022 12:44 Asia/Tehran
  • Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը կայցելի Երևան

Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը մարտի 3-ին կայցելի Երևան՝ քննարկելու երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Mehrnews»-ը:

Այս կապակցությամբ, իրանական գործարար պատվիրակությունը մեկնել է Հայաստան՝ մասնակցելու առևտրի և ներդրումային հնարավորությունների ներդրմանն ուղղված հանդիպմանը:

Պատվիրակության կազմում ընդգրկված են սննդի, կահույքի, արդյունաբերական սարքավորումների արտադրության, առողջապահության ոլորտի ընկերությունները: