Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը կայցելի Երևան
Մարտ 02, 2022 12:44 Asia/Tehran
Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը մարտի 3-ին կայցելի Երևան՝ քննարկելու երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հարցը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Mehrnews»-ը:
Այս կապակցությամբ, իրանական գործարար պատվիրակությունը մեկնել է Հայաստան՝ մասնակցելու առևտրի և ներդրումային հնարավորությունների ներդրմանն ուղղված հանդիպմանը:
Պատվիրակության կազմում ընդգրկված են սննդի, կահույքի, արդյունաբերական սարքավորումների արտադրության, առողջապահության ոլորտի ընկերությունները:
Պիտակ