Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i165806-Ալեն_Սիմոնյանը_շնորհավորել_է_ՀՀ_նորընտիր_նախագահ_Վահագն_Խաչատուրյանին
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2022 12:10 Asia/Tehran
  • Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

«Մեծարգո պարոն Խաչատուրյան,Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ:Մարտահրավերներով լեցուն ներկայիս բարդ ժամանակաշրջանում պետական գործչից, առավել ևս՝ Հանրապետության նախագահից պահանջվում են մեծ ջանքեր, հաստատակամություն, գիտելիք ու փորձ՝ ոչ միայն առավելագույնս և պատշաճ իրականացնելու իր սահմանադրական լիազորությունները, այլև՝ լավագույնս կատարելու աշխատանքային պարտականությունները՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի:Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություն և ամենայն բարիք»,- նշված է շնորհավորական ուղերձի մեջ:

armenpress.am