Հայաստանում կխթանվի փոքր կենսաբանական պարարտանյութերի գործարանների կառուցումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i165832-Հայաստանում_կխթանվի_փոքր_կենսաբանական_պարարտանյութերի_գործարանների_կառուցումը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում է ծրագիր, որով կխթանվի երկրում փոքր կենսաբանական պարարտանյութերի գործարանների կառուցումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2022 13:51 Asia/Tehran
  •  Հայաստանում կխթանվի փոքր կենսաբանական պարարտանյութերի գործարանների  կառուցումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում է ծրագիր, որով կխթանվի երկրում փոքր կենսաբանական պարարտանյութերի գործարանների կառուցումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 3-ի կառավարության նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Դա մի կողմից թույլ կտա ազատվել ազոտական պարարտանյութերի բարձր գների ճնշումներից, մյուս կողմից մեր երկիրն ինքնաբավ դարձնենք բարձրորակ ու առողջության համար անվնաս պարարտանյութերով»,-ասաց Վահան Քերոբյանը:

Անդրադառնալով մինչև 3 հա մշակվող տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման աշխատանքներին՝ Վահան Քերոբյանը նշեց, որ այս ուղղությամբ դեռ զգալի անելիքներ կան: Դեռ 35 պայմանագիր է կնքված: 

armenpress.am