Համաշխարհային բանկը Հայաստանին 26․5 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն այսօր 26․5 միլիոն եվրոյի վարկ է հաստատել Հայաստանի «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի» (ՊՀԱԾ IV) համար։
Ծրագիրը Հայաստանի պետական հատվածի արդիականացման ծրագրերի շարքում չորրորդն է և կառավարությանը կօգնի տնտեսվարողների և քաղաքացիների համար ընտրված պետական ծառայությունների արդյունավետության բարձրացման և հասանելիության բարելավման հարցում։ՀԲ գրասենյակից հայտնում են, որ Հայաստանում մի շարք պետական ծառայություններից օգտվելու համար քաղաքացիների ֆիզիկական ներկայությունն է պահանջվում։ Ասվածն առավել ակնհայտ է գյուղական վայրերում։ Քաղաքացիների համար նաև գոյություն ունեցող թվային ծառայություններից օգտվելու մարտահրավերներ կան։ Ըստ Համաշխարհային բանկի ՏՀՏ հարցման եզրահանգման՝ Հայաստանի քաղաքացիների և տնտեսվարողների սոսկ հինգ տոկոսն է ներկայումս օգտվում կառավարության առցանց ծառայություններից։ՀՀ կառավարությունը թվային տնտեսությունը, որպես տնտեսական աճի և կառավարման տեխնոլոգիաների առանցքային հենասյուն, առաջնահերթություն է համարում։ Ծրագրով կարևորվում համակառավարական մոտեցման անհրաժեշտությունը թվային վերափոխման համար՝ խթանելու պարզ, արդյունավետ և թափանցիկ կառավարման համակարգերն ու պետական ծառայությունները։ 2021-2025 թթ․թվայնացման ռազմավարությամբ հիմք է դրվում սույն մոտեցման մշակման և իրականացման համար։
https://civic.am