Հայ զինծառայողներն Ադրբեջանում դատապարտվել են 18 եւ 19 տարվա ազատազրկման
https://parstoday.ir/hy/news/armenia-i165986-Հայ_զինծառայողներն_Ադրբեջանում_դատապարտվել_են_18_եւ_19_տարվա_ազատազրկման
Մարտի 5-ին Ադրբեջանի մայրաքաղաքում քրեական գործի շրջանակներում կայացվել է դատավճիռը Հայաստանի քաղաքացիներ Իշխան Սարգսյանի եւ Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2022 14:02 Asia/Tehran
  • Հայ զինծառայողներն Ադրբեջանում դատապարտվել են 18 եւ 19 տարվա ազատազրկման

Մարտի 5-ին Ադրբեջանի մայրաքաղաքում քրեական գործի շրջանակներում կայացվել է դատավճիռը Հայաստանի քաղաքացիներ Իշխան Սարգսյանի եւ Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ըստ տեղեկությունների՝ Սարգսյանը դատապարտվել է 19, Ռաֆայելյանը՝ 18 տարվա ազատազրկման։ Հայ ռազմագերիները 9 տարի իրենց պատիժը կկրեն բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Բաքուն շինծու գործի շրջանակներում մեղադրում է նրանց «2021 թվականի մայիսին Ադրբեջանի սահմանի ապօրինի հատման, ինչպես նաեւ Քարվաճառի (Քելբաջարի) շրջանով անցնող Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումների մատակարարման ուղիների ականապատման մեջ։

 NEWS.am