Պատգամավորներն անդրադարձել են Ուկրաինայի կոնֆլիկտի համատեքստում ՀԱՊԿ մեխանիզմի գործադրման հավանականության հարցին
https://parstoday.ir/hy/news/armenia-i166198-Պատգամավորներն_անդրադարձել_են_Ուկրաինայի_կոնֆլիկտի_համատեքստում_ՀԱՊԿ_մեխանիզմի_գործադրման_հավանականության_հարցին
ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատում են միայն, երբ հարձակման է ենթարկվում ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2022 14:22 Asia/Tehran
  • Պատգամավորներն անդրադարձել են Ուկրաինայի կոնֆլիկտի համատեքստում ՀԱՊԿ մեխանիզմի գործադրման հավանականության հարցին

ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատում են միայն, երբ հարձակման է ենթարկվում ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը:

 Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով հարցին՝ Հայաստանն ունի՞ դիրքորոշում, թե ինչպե՞ս է վարվելու, եթե ՀԱՊԿ գործընկերը՝ ՌԴ-ն առաջարկի իրագործել ՀԱՊԿ մեխանիզմները, ինչպես եղել է Ղազախստանի դեպքում:

«Կարևոր է ֆիքսել, որ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատում են, երբ հարձակման է ենթարկվում ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը, իսկ ռազմական գործողությունների տեղափոխում դեպի ՌԴ տարածք, առնվազն այս պահին ես հավանական չեմ համարում»,-ասաց Ալեքսանյանը:

Էդուարդ Աղաջանյանն էլ, անդրադառնալով հարցին, ասաց, որ այս պահի դրությամբ նման հարց չի քննարկվում, հետևաբար նա չցանկացավ դիրքորոշում հայտնել գոյություն չունեցող օրակարգի մասին: «Եթե կոնկրետ իրավիճակ լինի, ըստ իրավիճակի, ըստ հիմնավորվածության, կարծում եմ՝ հարցը կքննարկվի»,-ասաց նա:

yerevanlur.am