ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի ներկայացուցչի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i166254-ՀՀ_ՄԻՊ_ը_հանդիպել_է_Հայաստանում_Ֆրանսիայի_ներկայացուցչի_հետ
Հայ մարդու իրավունքների պաշտպանը և Հայաստանում Ֆրանսիայի լիազոր ներկայացուցիչ Ան Լվովը քննարկել են Ղարաբաղի պատերազմի ռազմագերիների ազատ արձակման հարցը: Այդ մասին հաղորդել է «Արմեպրես» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2022 08:11 Asia/Tehran
  • ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի ներկայացուցչի հետ

Հայ մարդու իրավունքների պաշտպանը և Հայաստանում Ֆրանսիայի լիազոր ներկայացուցիչ Ան Լվովը քննարկել են Ղարաբաղի պատերազմի ռազմագերիների ազատ արձակման հարցը: Այդ մասին հաղորդել է «Արմեպրես» լրատվական գործակալությունը:

Իրավապաշտպանը ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները որակել է որպես Բաքվի շարունակական քաղաքականության արդյունք և երկու հայ ռազմագերիների՝ Բաքվի կողմից 19 և 18 տարվա ազատազրկման դատապարտումը այդ քաղաքականության դրսևորում է բնութագրել։ Հայ իրավապաշտպանը երկու հայ ռազմագերիների կեղծ դատավարությունը որակեց որպես Ժնևի կոնվենցիայի ակնհայտ խախտում։

Կողմերը քննարկել են նաև այլ հարցեր, ինչպիսիք են երկկողմ համագործակցությունը, Հայաստանում և այլ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Ուկրաինայում բնակվող հայերի իրավունքների պաշտպանությունը։