Հայաստանն ԱԹՍ և զենք կարտադրի
ՀՀ նախագահ և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը հայտարարել է տեղական անօդաչու թռչող սարքերի և առաջադեմ սպառազինությունների արտադրության ծրագրերի մասին։
Հայաստանի Հանրային ռադիոյի կայքի փոխանցմամբ, ՀՀ նախագահ և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Վահագն Խաչատուրյանն ասել է.«Մոտ ապագայում մենք կսկսենք ամբողջովին տեղական մի քանի տեսակ անօդաչու թռչող սարքերի արտադրությունը»:
Խաչատրյանի խոսքով, այդ զինատեսակների ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ դրանք տեխնոլոգիական առումով լիովին տեղական են, և համապատասխանում են միջազգային ստանդարտներին:
Խաչատուրյանը հայտարարել է, որ բանակը պատրաստում է նաև համապատասխան ստորաբաժանումներ, որոնք կկիրառեն այդ զենքերը։
Ավելի վաղ, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ սահմանապահ և ռազմաօդային ուժերը պատրաստ են կատարել իրենց հանձնարարված խնդիրները և պաշտպանել երկրի օդային տարածքը՝ ստանալով նոր զինտեխնիկա։