Հյուսիս-հարավի կառուցման ծրագրում Հայաստանը կարևորում է ԱԶԲ–ի ներգրավվածությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i166854-Հյուսիս_հարավի_կառուցման_ծրագրում_Հայաստանը_կարևորում_է_ԱԶԲ_ի_ներգրավվածությունը
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներգրավվածությունը Հյուսիս-հարավ ճանապարհային մայրուղու կառուցման ծրագրում կարևոր է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2022 14:51 Asia/Tehran
  • Հյուսիս-հարավի կառուցման ծրագրում Հայաստանը կարևորում է ԱԶԲ–ի ներգրավվածությունը

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներգրավվածությունը Հյուսիս-հարավ ճանապարհային մայրուղու կառուցման ծրագրում կարևոր է։

Նման կարծիք են հայտնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԶԲ գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինը։ Տեղեկությունը հայտնում է կառավարությունը` հավելելով, որ Գրիգորյանն այսօր ընդունել է ԱԶԲ գործադիր տնօրենին։

«Փոխվարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ–ի հետ ձևավորված համապարփակ համագործակցության մակարդակը։ Նա կարևորել է ԱԶԲ–ի հետ համագործակցությունը նաև մասնավոր հատվածի համար՝ մասնավորապես ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման և բիզնեսների թափանցիկության բարձրացման տեսանկյունից»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարության համար մրցույթ կհայտարարվի

Շեշտելով, որ ԱԶԲ-ն զգալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում և Հայաստանի համար կարևորագույն ծրագրերում, Գրիգորյանը ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների բովանդակությունն ու հիմնական ուղղությունները:

Անդրադարձ է կատարվել մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների և տնտեսության ոլորտներում նախատեսված բարեփոխումներին։

armeniasputnik.am