Դատապարտում եմ խաղաղ բնակչության դեմ ցանկացած թշնամական գործողություն. Մարինա Կալյուրանդ
https://parstoday.ir/hy/news/armenia-i167018-Դատապարտում_եմ_խաղաղ_բնակչության_դեմ_ցանկացած_թշնամական_գործողություն._Մարինա_Կալյուրանդ
Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2022 13:05 Asia/Tehran
  • Դատապարտում եմ խաղաղ բնակչության դեմ ցանկացած թշնամական գործողություն. Մարինա Կալյուրանդ

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ:

Իր հայտարարության մեջ նա կոչ է արել արագ վերսկսել բանակցությունները:«Մարտի 8-ին Լեռնային Ղարաբաղ գազ մատակարարող գազատարը վնասվել էր այն հատվածում, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Չնայած ցուրտ պայմաններին, խողովակաշարը չի վերանորոգվել, և Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը զրկված է գազամատակարարումից արդեն մեկ շաբաթ: Անհրաժեշտ է անխոչընդոտ մուտք ապահովել այն տարածք, որտեղ վնասված է գազատարը, որպեսզի որքան հնարավոր է շուտ վերականգնվի գազի մատակարարումը»,-նշել է Մարինա Կալյուրանդը:

Ըստ Մարինա Կալյուրանդի եղել են նաև տեղեկություններ այն մասին, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական բանակը բարձրախոսներով տեղի հայ բնակչությանը գյուղերը լքելու կոչեր է հնչեցրել՝ ուժեղացնելով հոգեբանական ճնշումը և ուժի կիրառման սպառնալիք:«Ես լրջորեն մտահոգված եմ այս զարգացումներով և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով: Խստորեն դատապարտում եմ խաղաղ բնակչության դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողություն։ Ես կրկնում եմ շուտափույթ բանակցությունների վերսկսման իմ կոչը և հիշեցնում ԵՄ-ի պատրաստակամությունն ուժեղացնելու աջակցությունը վստահության ամրապնդման, հումանիտար և այլ խնդիրների լուծման համար»,-նշել է Մարինա Կալյուրանդը:

https://civic.am/politic