Հայաստանի ընդդիմությունն ուժեղացրել է Փաշինյանի դեմ բողոքի ակցիաները
https://parstoday.ir/hy/news/armenia-i170908-Հայաստանի_ընդդիմությունն_ուժեղացրել_է_Փաշինյանի_դեմ_բողոքի_ակցիաները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հազարավոր ընդդիմադիրներ այսօր առավոտյան Երևանում հանրահավաք են անցկացրել: Նրանք բողոքել են Ադրբեջանի աճող սպառնալիքների դիմաց կառավարության անգործության դեմ, պահանջելով վարչապետի հրաժարականը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2022 14:05 Asia/Tehran

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հազարավոր ընդդիմադիրներ այսօր առավոտյան Երևանում հանրահավաք են անցկացրել: Նրանք բողոքել են Ադրբեջանի աճող սպառնալիքների դիմաց կառավարության անգործության դեմ, պահանջելով վարչապետի հրաժարականը։

Հայաստանի ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանրահավաքները որակել է արդյունավետ և ասել.«Այս ընթացքում կարողացել ենք հանդիպել  քաղաքացիների հետ, այդ թվում նաև նրանց, ովքեր 2018 թվականին սատարել են Նիկոլ Փաշինյանին»։