Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i170974-Չավուշօղլուն_անդրադարձել_է_Հայաստանի_և_Թուրքիայի_հատուկ_ներկայացուցիչների_հանդիպմանը
Առաջիկա ժամանակահատվածում ձեռնարկվելիք տարբեր քայլերը կքննարկվեն Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպմանը: Ինչպես հայտնում է Hurriyet-ը` այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2022 07:36 Asia/Tehran
  • Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը

Առաջիկա ժամանակահատվածում ձեռնարկվելիք տարբեր քայլերը կքննարկվեն Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպմանը: Ինչպես հայտնում է Hurriyet-ը` այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Այդ հանդիպմանը քննարկվելու են տարբեր քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել առաջիկա ժամանակահատվածում։ Պայմանավորվածություն կար սահմանի որոշման մասին»,- նշել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում` հունվարի 14-ին, իսկ երկրորդը` Վիեննայում` փետրվարի 24-ին։ Երրորդ հանդիպումը նույնպես Վիեննայում կլինի` մայիսի 3-ին։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, սահմանը փակ է 1993 թվականից Անկարայի նախաձեռնությամբ։ Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները մի շարք հանգամանքներ են առաջացրել, մասնավորապես, Ղարաբաղյան հարցում Անկարայի կողմից ադրբեջանական դիրքորոշման աջակցության և Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Թուրքիայի սուր արձագանքի հետ կապված:

armeniasputnik.am