Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք չի գրանցվել. Մահացել է 1 քաղաքացի
https://parstoday.ir/hy/news/armenia-i171056-Հայաստանում_կորոնավիրուսով_վարակվելու_նոր_դեպք_չի_գրանցվել._Մահացել_է_1_քաղաքացի
Հայաստանում մայիսի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք չի գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը 422874 է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2022 07:42 Asia/Tehran
  • Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք չի գրանցվել. Մահացել է 1 քաղաքացի

Հայաստանում մայիսի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք չի գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը 422874 է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2064 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3057702 է:

Փաստացի այս պահին բուժվում է 549 պացիենտ, նվազել է 17-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 412019 անձ` վերջին մեկ օրում 16 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8622 է:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1684 է:

https://news.am/arm/news/699775.html