Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը կայացել է
https://parstoday.ir/hy/news/armenia-i171092-Հայաստանի_և_Թուրքիայի_հատուկ_ներկայացուցիչների_երրորդ_հանդիպումը_կայացել_է
Այսօր կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2022 14:19 Asia/Tehran
  • Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը կայացել է

Այսօր կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ երրորդ հանդիպումը կայացել է Վիեննայում։ «Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Նրանք վերահաստատել են գործընթացն առանց նախապայմանների շարունակելու իրենց համաձայնությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

armeniasputnik.am