Երևանում և մարզերում ակցիայի մասնակիցներից 220-ին ոստիկանություն են տարել
https://parstoday.ir/hy/news/armenia-i171096-Երևանում_և_մարզերում_ակցիայի_մասնակիցներից_220_ին_ոստիկանություն_են_տարել
Հայաստանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ անողներից 220-ը տարվել են ոստիկանություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2022 14:23 Asia/Tehran
  • Երևանում և մարզերում ակցիայի մասնակիցներից 220-ին ոստիկանություն են տարել

Հայաստանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ անողներից 220-ը տարվել են ոստիկանություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Նրանք ոստիկանությունում են «ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածով (ՎԻՎՕ 182-րդ հոդված)։

Հիշեցնենք` Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։

Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։

Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։

Մայիսի 3-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։