Հայաստանում բենզինը 2022թ.-ի ապրիլին տարեկան կտրվածքով թանկացել է 22,4%-ով
https://parstoday.ir/hy/news/armenia-i171164-Հայաստանում_բենզինը_2022թ._ի_ապրիլին_տարեկան_կտրվածքով_թանկացել_է_22_4_ով
Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները 2022թ.-ի ապրիլին, 2021թ.-ի մարտի համեմատ, բարձրացել են համապատասխանաբար 1,1% և 7,2%-ով: Այս մասին վկայում են Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2022 13:44 Asia/Tehran
  • Հայաստանում բենզինը 2022թ.-ի ապրիլին տարեկան կտրվածքով թանկացել է 22,4%-ով

Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները 2022թ.-ի ապրիլին, 2021թ.-ի մարտի համեմատ, բարձրացել են համապատասխանաբար 1,1% և 7,2%-ով: Այս մասին վկայում են Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:

Միաժամանակ 2022թ.-ի ապրիլին, 2021թ.-ի ապրիլի համեմատ, բենզինն ու դիզվառելիքը թանկացել են համապատասխանաբար 22,4% և 41,5%-ով, իսկ 2021թ.–ի դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 0,9% և 17,8%–ով։

Վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների գները 2022թ.-ի ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, ավելացել են 6,1%-ով, իսկ ընթացիկ տարվա մարտի համեմատ` 2%–ով։

arka.am