Ալեն Սիմոնյանը սպառնում է ընդդիմությանն ու հոգեւորականներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i171176-Ալեն_Սիմոնյանը_սպառնում_է_ընդդիմությանն_ու_հոգեւորականներին
Մենք ենք մեղավոր, որ այդ ընկերություններում, որոնք այժմ ակտիվ աջակցում են ընդդիմությանը, «փայ» չենք մտել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2022 14:06 Asia/Tehran
  • Ալեն Սիմոնյանը սպառնում է ընդդիմությանն ու հոգեւորականներին

Մենք ենք մեղավոր, որ այդ ընկերություններում, որոնք այժմ ակտիվ աջակցում են ընդդիմությանը, «փայ» չենք մտել։

Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ընդդիմության նախաձեռնած լայնածավալ բողոքի ակցիաները։

Նրա խոսքով՝ այդ ընկերությունները չեն վախենում արտահայտել իրենց քաղաքական դիրքորոշումը։

«Ժամանակին թե՛ այդ ընկերությունները, թե՛ շոու բիզնեսի աստղերը վախենում էին ծպտուն հանել։ Մարտի 1-ից սկսած որոշ եկեղեցականներ վախենում էին քիթը սեւ «քողերի» տակից հանել: Այո, մենք ենք «մեղավոր»: Ոչինչ։ Վստահ եմ, որ հետեւություններ կանեն։ Վստահ եմ, որ այդ բոլոր խմբերը մոտիկից կծանոթանան իմ նշած հետեւություններին»,-սպառնաց Սիմոնյանը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am