Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին 7 տարի անց կրկին օծվեց եւ վերաբացվեց
https://parstoday.ir/hy/news/armenia-i171496-Դիարբեքիրի_հայկական_Սուրբ_Կիրակոս_եկեղեցին_7_տարի_անց_կրկին_օծվեց_եւ_վերաբացվեց
Դիարբեքիրի միակ գործող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին 7 տարի տեւած վերանորոգումից հետո մայիսի 7–ին վերաբացվեց հավատացյալների առաջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2022 15:00 Asia/Tehran
  • Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին 7 տարի անց կրկին օծվեց եւ վերաբացվեց

Դիարբեքիրի միակ գործող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին 7 տարի տեւած վերանորոգումից հետո մայիսի 7–ին վերաբացվեց հավատացյալների առաջ։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին վերջապես վերաբացվել է։ Եկեղեցին օծվել է Պոլսո հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանի գլխավորությամբ։

Եկեղեցու բացմանը ներկա են գտնվել Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Մեհմեդ Նուրի Էրսօյը, Դիարբեքիրի նահանգապետ Մունիր Քարալօղլուն, իշխող կուսակցության պատգամավորներ եւ բազմաթիվ այլ հյուրեր։

Մայիսի 8–ին տեղի կունենա առաջին պատարագը վերանորոգումից հետո։

Նշենք, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին վնասվել էր 2015 թվականին թուրք–քրդական բախումների հետեւանքով։

news.am