Շարունակում ենք ակտիվորեն աշխատել ԼՂ կարգավորման հարցում. Պուտինը հանդիպել է Փաշինյանի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i172214-Շարունակում_ենք_ակտիվորեն_աշխատել_ԼՂ_կարգավորման_հարցում._Պուտինը_հանդիպել_է_Փաշինյանի_հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2022 18:47 Asia/Tehran
  • Շարունակում ենք ակտիվորեն աշխատել ԼՂ կարգավորման հարցում. Պուտինը հանդիպել է Փաշինյանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։

Պուտինը Փաշինյանին առաջարկել է քննարկել տարածաշրջանային հարցերը, այդ թվում ԼՂ հարցը, ինչպես նաև անդրադարձ կատարել տնտեսական ոլորտին։

«Մենք Ձեզ հետ պարբերաբար կապի մեջ ենք երկկողմ օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների առնչությամբ։ Այնուամենայնիվ, հարցերը միշտ շատ են»,–ասել է Պուտինը հանդիպման սկզբում։

Նա նշել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառության աճ կա` ներդրումային ծրագրերը շարունակվում են։

«Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ արդեն իսկ եռակողմ ձևաչափով՝ Ադրբեջանի մեր գործընկերների հետ»,–ասել է Պուտինը։

Փաշինյանն էլ իր հերթին նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ օրակարգը չափազանց հագեցած է, և երկրների ղեկավարները քննարկելու շատ բան ունեն:

Նրա խոսքով` մարտին գրանցված որոշակի անկումից հետո այժմ նախատեսվում է ակտիվացնել երկկողմ տնտեսական կապերը։ Ռուսական բիզնեսը շահագրգռված է ներդրումներ կատարել Հայաստանում։

«Ուզում եմ իմ երախտագիտությունը հատնել, որ դուք էլ ուղղորդել եք ռուս գործարարներին ներդրումներ անել ՀՀ–ում»,–ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետն է, որ կցանկանար քննարկել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

armeniasputnik.am