Հայաստանի ռուսական ռազմակայանի ավիացիայի անձնակազմերն ուսումնավարժական թռիչքներ են արել
Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական-հարվածային Կ-52 և դեսանտա-տրանսպորտային Մի-8ՄՏՎ-5 ուղղաթիռների անձնակազմերը ուսումնավարժական թռիչքներ են կատարել բարձրլեռնային տեղանքի պայմաններում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Օդաչուները կատարել են բարդ պիլոտաժի տարրեր, վայրէջք կատարել սարքերով, կախված ռեժիմով որոնողափրկարարական աշխատանքներ և պայմանական վիրավոր զինծառայողների տարհանումիրականացրել»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Թռիչքներն իրականացվել են Ալագյազ և Կամխուդ զորավարժարաններում օրվա ցերեկային և գիշերային ժամերին:
«Մենք ամբողջ աշխարհում ներդրումային մի շարք տարբեր պայմանագրեր ենք ստորագրել և այսօր շատ կուզենք հայ գործարարների և բիզնես շրջանակի հետ նույնպես մի շարք ոլորտներում ձեռք բերել համագործակցություններ: Ես հուսով եմ, որ Իրաքյան Քուրդիստանից ժամանած մեր գործարարներն ու ներդրողները կկարողանան այստեղ արդյունավետ հանդիպումներ ունենալ ոլորտի ներկայացուցիչների հետ, որպեսզի ագրարային, տնտեսական և բիզնես ոլորտում նոր առաջընթաց արձանագրենք և կարողանանք այս համագործակցությունները ավելի երկարատև և խորը դարձնել»,-ասաց նա:
armeniasputnik.am