Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ կա վիրավոր
https://parstoday.ir/hy/news/armenia-i173270-Ադրբեջանական_կողմը_կրակ_է_բացել_հայկական_դիրքերի_ուղղությամբ_կա_վիրավոր
Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2022 13:36 Asia/Tehran
  • Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ կա վիրավոր

Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

NEWS.am