Հայաստան դաշինքի պատգամավորը սպասում է ԵՄ եւ ԱՄՆ դեսպանների պատասխանին
«Անչափ կարևոր է, թե երեկվա դեպքերին ինչպես է արձագանքելու, օրինակ, ԵՄ դեսպանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանը»,- Ֆրանսիայի հրապարակում հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Ես սպասում եմ նրանց արձագանքին, ի վերջո կտեսնե՞ն, թե իրականում ինչ է տեղի ունենում, կտեսնե՞ն, թե ինչպես են ծեծի ու ջարդի ենթարկում խաղաղ ցուցարարներին։ Իհարկե, արդեն համապատասխան նամակներն իրենց ուղարկվել է, բայց սա նաև փորձություն է վերջիններիս համար՝ գնահատական հնչեցնելու՝ իրենք Հայաստանում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներն են պաշտպանում, թե՞ Նիկոլ Փաշինյանին ու Նիկոլ Փաշինյանի աթոռն են պաշտպանում։ Սա կարևոր փորձություն է իրենց համար, իրենք այս հարցի պատասխանը ևս պետք է տան»,- հայտարարեց Աննա Գրիգորյանը։
lragir.am