Հայկական առաջին լոուքոսթեր Fly One Armenia-ն ձեռք բերեց երրորդ օդանավը
https://parstoday.ir/hy/news/armenia-i173864-Հայկական_առաջին_լոուքոսթեր_fly_one_armenia_ն_ձեռք_բերեց_երրորդ_օդանավը
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Fly One Armenia լոուքոսթեր ավիաընկերության օդանավային պարկը համալրվում է, ընկերությունում դիտարկում են ինքնաթիռների թիվը էլ ավելի մեծացնելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2022 07:15 Asia/Tehran
  • Հայկական առաջին լոուքոսթեր Fly One Armenia-ն ձեռք բերեց երրորդ օդանավը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Fly One Armenia լոուքոսթեր ավիաընկերության օդանավային պարկը համալրվում է, ընկերությունում դիտարկում են ինքնաթիռների թիվը էլ ավելի մեծացնելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

Fly One Armenia-ի ձեռք բերած օդանավն Airbus A319 դասի է, 144 տեղանոց:

«Սա, միանշանակ, կնպաստի թե՛ չվերթների քանակի ավելացմանը, թե՛ աշխարհագրության ընդլայնմանը: Այս պահին ավիաընկերությունն իր տրամադրության տակ ունի Airbus A320 դասի 180 տեղանոց 2 ինքնաթիռ, որոնց կմիանա Airbus A319 դասի մեկ ինքնաթիռ»,-ասաց Անանյանը:

Ավիաընկերության խորհրդի նախագահը կարևորեց նոր օդանավի ձեռքբերումը հատկապես ամառային թռիչքային շրջանում, երբ նկատվում է ավիափոխադրումների պահանջարկի աճ:  «Այս առումով հնարավորություն կունենանք հասանելի ծառայություններ ապահովել մեր ուղևորների համար»,-եզրափակեց նա:

«FlyOne Armenia» ավիաընկերությունը 2021 թվականի նոյեմբերի 12-ին և 15-ին ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) նույնականացման ծածկագրերը:

https://armenpress.am/arm/news/1085161.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio