Ես անձամբ պատասխանատվություն եմ կրում այս շարժման բոլոր պրոցեսների համար. Իշխան Սաղաթելյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i173868-Ես_անձամբ_պատասխանատվություն_եմ_կրում_այս_շարժման_բոլոր_պրոցեսների_համար._Իշխան_Սաղաթելյան
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրության» շարժումը հունիսի 4-ին հերթական հանրահավաքն անցկացրեց Երևանի Ֆրանսիայի հրապարակում, որի ընթացքում ցույցերի առաջնորդող գործիչներն ու մասնակիցներից շատերն անդրադարձան նախորդ օրը Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ տեղի ունեցած հայտնի դեպքերին, պատմեցին իրենց տեսածը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2022 07:29 Asia/Tehran
  • Ես անձամբ պատասխանատվություն եմ կրում այս շարժման բոլոր պրոցեսների համար. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրության» շարժումը հունիսի 4-ին հերթական հանրահավաքն անցկացրեց Երևանի Ֆրանսիայի հրապարակում, որի ընթացքում ցույցերի առաջնորդող գործիչներն ու մասնակիցներից շատերն անդրադարձան նախորդ օրը Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ տեղի ունեցած հայտնի դեպքերին, պատմեցին իրենց տեսածը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանը իր ելույթում շեշտեց, որ իրենք անձամբ պատասխանատվություն են կրում տվյալ քաղաքական շարժման բոլոր գործընթացների համար և երբեք չեն խուսափում պատասխանատվությունից:

«Ուզում եմ պատասխանել երեկվանից հնչող հիմնական այն հարցադրմանը, թե երբ տեղի են ունենում բախումներ՝ ո՞վ է պատասխանատվություն կրում, սլաքներ են ուղղում, անձնավորում են: Շատ հստակ և ուղիղ ուզում եմ պատասխանել այս հարցին՝ մենք, ես այս շարժման բոլոր պրոցեսների համար անձամբ պատասխանատվություն կրում ենք: Մենք ո՛չ պատասխանատվությունից խուսափող ենք, ո՛չ պատասխանատվությունից փախչող: Հենց այդ պատասխանատվությունն է ստիպել, որ այսօր մենք այս հարթակում ենք: Այդ պատասխանատվությունն է մեզ բերել այս հրապարակ», - հայտարարեց Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը՝ հավելելով, որ «Դիմադրության» շարժումը շարունակելու է իր պայքարը մինչև վերջ:

Ելույթներից հետո Սաղաթելյանն առաջարկեց հավաքված մարդկանց երթ անել քաղաքում: Ստանալով նրանց հավանությունը՝ դաշնակցական գործիչը հատուկ զգուշացրեց բոլոր մասնակիցներին որևէ սադրանքի չդիմել և կոնֆլիկտի մեջ չմտնել ոստիկանների հետ: Երթը Մաշտոցի պողոտայով շարժվեց դեպի Պռոշյան փողոց՝ կառավարական ամառանոցի մոտ կանգ առնելու, այնուհետև կրկին երթով Ֆրանսիայի հրապարակ վերադառնալու և հանրահավաքը շարունակելու նպատակով:

Հունիսի 3-ին, երբ Իշխան Սաղաթելյանի և ընդդիմադիր մյուս պատգամավորների առաջնորդությամբ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում՝ կառավարական ամառանոցների մուտքի մոտ հավաքված բազմությունը փորձել էր Դեմիրճյան փողոցով շարժվել դեպի Ազգային ժողովի շենք, ֆիզիկական ընդհարումներ էին եղել ոստիկանական զորքերի և ցուցարարների միջև, ինչի հետևանքով տուժել էր 60 անձ, այդ թվում ե՛ւ ոստիկաններ, ե՛ւ ցուցարարներ:

https://armenpress.am/arm/news/1085168.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio