Արտակ Բեգլարյանի հարցազրույցից հետո Ադրբեջանում արգելափակել են ՌԻԱ Նովոստի կայքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i173882-Արտակ_Բեգլարյանի_հարցազրույցից_հետո_Ադրբեջանում_արգելափակել_են_ՌԻԱ_Նովոստի_կայքը
Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական լրատվական գործակալությանը մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները «նույնությամբ կրկնելու» մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2022 08:22 Asia/Tehran
  • Արտակ Բեգլարյանի հարցազրույցից հետո Ադրբեջանում արգելափակել են ՌԻԱ Նովոստի կայքը

Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական լրատվական գործակալությանը մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները «նույնությամբ կրկնելու» մեջ։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ադրբեջանի իշխանություններն արգելափակել են ռուսական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության կայքը Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցից հետո։

Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի պատասխան ՌԻԱ Նովստիի հարցի, թե ինչու են տեղական իշխանություններն արգելափակել ria.ru կայքը, ռուսական լրատվական գործակալությանը մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները «նույնությամբ կրկնելու» մեջ։

«Ռուսական պետական լրատվական գործակալության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ զրպարտչական բնույթ և անջատողական միտումներ քարոզող տեղեկատվության տարածումը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների ոգուն և, հետևաբար, լուրջ ափսոսանք է առաջացնում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան։

Հիշեցնենք` ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Բեգլարյանն՝ ի թիվս այլ դիտարկումների, ասել է, որ ռուս խաղաղապահները պետք է անորոշ ժամանակով մնան Լեռնային Ղարաբաղում, և հատկապես այժմ նրանց ներկայությունն անհրաժեշտություն է։

https://armeniasputnik.am/20220604/artak-beglarjani-harcazrujcic-hetvo-adrbejanum-argelapakel-en-ria-nvovvosti-kajqy-42831469.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio