Վահան Քերոբյանն ընդունել է ԱԶԲ փոխնախագահին. ի՞նչ են քննարկել
https://parstoday.ir/hy/news/armenia-i173884-Վահան_Քերոբյանն_ընդունել_է_ԱԶԲ_փոխնախագահին._ի_նչ_են_քննարկել
Հանդիպման ընթացքում արդրադարձ է կատարվել մի շարք ոլորտների, այդ թվում` Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2022 08:22 Asia/Tehran
  • Վահան Քերոբյանն ընդունել է ԱԶԲ փոխնախագահին. ի՞նչ են քննարկել

Հանդիպման ընթացքում արդրադարձ է կատարվել մի շարք ոլորտների, այդ թվում` Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենի գլխավորած պատվիրակության հետ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենի գլխավորած պատվիրակությանը

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ արդյունավետ համագործակցության հնարավորությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ոլորտում։

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորություններին, կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio