Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին
Հունիս 09, 2022 12:04 Asia/Tehran
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Հարավային Խորասան նահանգում ուղևորատար գնացքի վթարի կապակցությամբ:
Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ուղևորատար գնացքի վթարի մասին։ Անկեղծ ցավակցություններ և զորակցության խոսքեր եմ հղում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր տուժածներին»։
araratnews.am
Պիտակ