Ֆարիդ Շաֆիև. Հայաստանի հետ խաղաղության գործընթացը գնում է դեպի մեռյալ կետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i174766-Ֆարիդ_Շաֆիև._Հայաստանի_հետ_խաղաղության_գործընթացը_գնում_է_դեպի_մեռյալ_կետ
Այս պահին մենք տեսնում ենք, որ Հայաստանում ընթացող ներքին գործընթացների և մի շարք դերակատարների շահերի պատճառով խաղաղ գործընթացը գնում է դեպի մեռյալ կետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2022 11:43 Asia/Tehran
  • Ֆարիդ Շաֆիև. Հայաստանի հետ խաղաղության գործընթացը գնում է դեպի մեռյալ կետ

Այս պահին մենք տեսնում ենք, որ Հայաստանում ընթացող ներքին գործընթացների և մի շարք դերակատարների շահերի պատճառով խաղաղ գործընթացը գնում է դեպի մեռյալ կետ։

Այս մասին ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցը, փոխանցում է Armenia.Az-ը։

Նա հիշեցրել է, որ հարցազրույցում Ն.Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններում առկա խնդիրներին։

Կենտրոնի նախագահը նշել է, որ չնայած ավելի վաղ արված հայտարարություններին, Հայաստանի կառավարությունն իրականում չի ցանկանում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Հարցազրույցում նշվում է «ԼՂ կարգավիճակը», թեև երկու կողմերն էլ կարողացել են պայմանավորվել սահմանների սահմանազատման տեխնիկական ասպեկտների շուրջ, և սահմանազատման համաձայնագրի հիմքում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքն է։ Առանց այս սկզբունքի պահպանման հնարավոր չի լինի հաջողությամբ իրականացնել սահմանազատումը։

Տրանսպորտային միջանցքների մասով Փաշինյանը տարբերություն է դնում Լաչինի և Զանգեզուրի միջանցքների միջև: Թեև 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ Զանգեզուրի համար չի օգտագործվում «միջանցք» տերմինը, 9-րդ հոդվածը Լաչինի համար օգտագործում է «մարդկանց և ապրանքների անարգել հոսք» տերմինը։ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների փոխադրման անվտանգությունը, ինչպես նշված է նոյեմբերի 10-ի հայտարարության 6-րդ հոդվածում»։

ARMENIA.AZ