Մեզ համար հեշտ չէր այդ որոշումն ընդունելը. Սաղաթելյանը՝ վրանները հանելու մասին
Խոսելով Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու մասին՝ նա ասաց. «Շարժումը վրանների համար չէր, վրաններն էին շարժման համար: Հսկայական արդյունք ենք ունեցել՝ այդ վրանները տեղադրելով և պայքարը կազմակերպելով: Եկել էր մի պահ, որ մենք պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակի և վրանների արդյունավետության հարցը:
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը վստահեցում է, որ ընդդիմության «Դիմադրություն» շարժման հետքայլի մասին լուրերն ընդամենը խոսակցություններ են, իրենք պայքարը շարունակում են, թեև Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու որոշումը հեշտ չի եղել ընդունել, սակայն իրենք պատասխանատու են շարժման վերջնարդյունքի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սաղաթելյանն այս մասին ասաց հրավիրված ասուլիսում:
Ըստ Սաղաթելյանի՝ «Դիմադրություն» շարժումն անցնող ամիսների ընթացքում լուրջ ձեռքբերումներ է ունեցել, սակայն գլխավոր խնդիրը դեռ շարունակում է մնալ չլուծված: «Դրա համար անհրաժեշտ է շարժման կառուցվածքի վերափոխման և մարտավարության նոր մոտեցումներ: Շարժումը պետք է տարածենք ամբողջ Հայաստանով մեկ, լինի ճյուղավորված, ունենանք նաև մարզային կառույցներ: Շարժումը պետք է իր օջախները ձևավորի Արցախում և սփյուռքում, դրա բոլոր նախադրյալներն արդեն կան»,-ասաց Սաղաթելյանը:
Մենք հստակ հայտարարել ենք՝ խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով»,-ասաց նա:
Եթե լինեն օրակարգեր, որոնք կսպասարկեն ընդդիմության հայտարարած օրակարգերը, իրենք կլինեն խորհրդարանում:
armenpress.am